Հզոր թայֆունը մոտենում է Ֆիլիպիններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլիպիններում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել՝ խաղաղօվկիանոսյան «Հագուլիթ» հզոր փոթորիկի մոտեցման հետ կապված: Փոթորիկի էպիկենտրոնում քամու արագությունը գերազանցում է ժամում 200 կիլոմետրը. տեղեկացնում են ասիական օդերևութաբանական ծառայությունները:

Ներկայումս թայֆունի հսկայական ձագարը գտնվում է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից 1350 կմ դեպի հարավ-արևելք: Սպասվում է, որ բնական աղետը խիտ բնակեցված արշիպելագին կհասնի շաբաթ երեկոյան: Դրա ազդեցության գոտում կհայտնվի երկրի` ավելի քան 40 նահանգ: Իշխանություններն արևելյան ափամերձ շրջանից բնակչության տարհանման հրաման են արձակել:




Լրահոս