Աղվան Վարդանյանը ծանրութեթև է արել ու որոշել ձեռնպահ քվեարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, ՀՀ՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի քվեարկության ժամանակ գրանցվել էր 103՝ կողմ, 7՝ դեմ և 1՝ ձեռնպահ ձայն: Ձեռնպահ է քվեարկել միայն ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ այս օրերին ինքը ծանրութեթև է արել այս հարցը ու եկել եզրակացության, որ անհրաժեշտ է ձեռնպահ քվեարկել: Նա նշեց, որ այս մասին տեղյակ են եղել նաև խմբակցության իր գործընկերները: Այն դիտարկմանը, թե ինչպես է խմբակցությունը ընդունել այս որոշումը, նա հայտարարեց. «Հրաշալի՛»:

Դեմ քվեարկած պատգամավորների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:




Լրահոս