Ամփոփվել է «Երևանի քաղաքապետարանը` Երևանի մանուկներին» խորագրով ծրագրի երրորդ փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի հունիս ամսից «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացրել է «Երևանի քաղաքապետարանը`Երևանի մանուկներին» խորագրով մի ծրագիր, որի շրջանակում մանկական ուղեղային կաթվածով տառապող երևանաբնակ 17 միայնակ մայրերի երեխաները հնարավորություն են ստացել եռամսյա անվճար վերականգնողական բուժում անցնել: Երեք փուլերի ընթացքում փոքրիկները ստացել են հիպոթերապիայի, ջրային թերապիայի և արտ-թերապիայի վերականգնողական բուժում:

«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին` ծրագիրը ֆինանսավորելու և սոցիալական կարևորագույն այս ծրագրին մշտապես աջակցելու համար, ինչպես նաև Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված շնորհակալագիրը: Սամվել Մերթարջյանը Երևանի քաղաքապետի անունից վստահեցրել է, որ ծրագիրը կշարունակվի նաև 2015 թվականին: Երեխաների ծնողներն էլ նշել են, որ բուժման եռաստիճան կուրսը դրական է անդրադարձել փոքրիկների մտավոր և ֆիզիկական կարողությունների վրա:




Լրահոս