Չպետք է անցնել էթիկայի սահմանները. ՀՀԿ խոսնակը՝ ցուցարարների և պատգամավորների վեճի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային Ժողովի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ պայքարում էին ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության որոշման դեմ: Շենք մտնող և դուրս եկող պատգամավորների և ցուցարարների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ մեր քաղաքացիները պետք է բարեկիրթ լինեն:

«Ցանկացած ոչ կոռեկտ արտահայտություն մերժում եմ, բայց մարդիկ ենք, բոլորս էլ կարող ենք սխալվել: Ես միշտ ասել եմ, որ մենք բոլորս պիտի լինենք բարեկիրթ եւ նախևառաջ մեր երկրի քաղաքացիները պետք է բարեկիրթ լինեն, չանցնեն էթիկայի սահմանները»,- ասաց Շարմազանովը:

Նշենք, որ այսօր ԵՏՄ-ին անդամակցելու դեմ անցկացվող ակցիայի ժամանակ նախ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն էր վիրավորել ակտիվիստներից մեկին, այնուհետեւ նրա օրինակին էին հետևել արդեն Աշոտ Աղաբաբյանը և Վազգեն Կարախանյանը:




Լրահոս