
Մոսկվայի «Սպարտակ»-ը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարսել Շմելցերի ծառայություններով, հայտնում է goal.com-ը: Սակայն ռուսական ակումբը գերմանացու համար պայքարում միայն երրորդ հավակնորդն է: Մյուս թեկնածուներն են «Նապոլի»-ն և «Յուվենթուս»-ը:
Նշենք, որ Շմելցերն այս մրցաշրջանի ընթացքում գերմանական ակումբի կազմում ընդամենը երկու խաղ է անցկացրել և երկուսում էլ դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Transermarkt.de-ն ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը գնահատում է ութ մլն եվրո: Նրան առաջարկվող աշխատավարձը գնահատվում է 1.8 մլն եվրո: