
Այսօր` հունիսի 9-ին, Լոս Անջելեսի արվարձաններից մեկում տեղի կունենա աշխարհահռչակ ռոք երաժիշտ, ,System of a Downե խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հարսանիքը: Երաժիշտն ամուսնանում է հայ աղջկա հետ, որը, ի դեպ, Վանաձորից է: Թանկյանը և իր հարսնացուն` Անժելա Մադաթյանը, որոշել են համեստ հարսանիք անել: Արարողությունը լինելու է փակ, իսկ հյուրերին էլ արգելված կլինի ֆոտո և վիդեո նկարահանումներ իրականացնել: Հարսանեկան արարողությանը ներկա կլինեն միայն ամենամոտ ընկերներն ու հարազատները, այդ թվում նաև` Արտո Թունջբոյաջյանը, Արմեն Մանուկյանը, Վարդան Հովսեփյանը: