Ոստիկանությունը զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը և արտաքին տեսքը երթևեկության կազմակերպման և կուլտուրայի կարևոր բաղադրիչներն են: Ցավոք, այս իրողությունը, որ նաև օրենսդրության պահանջ է, երբեմն չի ընկալվում որոշ վարորդների կողմից:
Հատկապես մայրաքաղաքի փողոցներւմ հաճախ կարելի է տեսնել կեղտոտ թափքերով, ցեխոտ անվադողերով, պատռված ծածկերով կամ ընդհանրապես առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող, նաև գերհզոր ազդանշանային սարքերով հագեցված տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործումն այդ վիճակում  լուրջ բնապահպանական ու սանիտարական խնդիրնaեր է առաջացնում մայրաքաղաքում, վնասում բնակիչների առողջությանը, անհարկի խախտում նրանց անդորրը:Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը խիստ հանձնարարական է տվել Ճանապարհային ոստիկանությանը` այսուհետ առավելագույնս հետևողական լինել նման խախտումների նախականխման և հայտնաբերման ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվող վարորդները կպատժվեն օրենսդրությամբ սահմանված կարգով:
Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:




Լրահոս