Շարմազանովն ու Աշոտյանը բռնաբարում են տրամաբանությունը. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ սրանից հետո պետք է զգուշությամբ բարևի մարդկանց ու բացատրեց պատճառը:

Նա նշեց, որ երեկ իշխանությունները հայտարարություններ են արել, որ իբր ԵՏՄ պայմանագրի քվեարկությունը ցույց է տալիս քաղաքական ուժերի աջակցությունը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը: Որպես օրինակ նա բերեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունները:

«Եզրակացրել են, որ ընդդիմությունը սատարել է այդ քաղաքականությանը: Մտածում եմ, որ իրենք շատ ողորմելի վիճակում են հայտնվել, եթե պատրաստ են նման եզրակացություններ անել: Միջանցքում պատահաբար հանդիպել ու անգամ սեղմել եմ Շարմազանովի ու Աշոտյանի պարզած ձեռքը, հիմա մտածում եմ, կարո՞ղ է դա էլ ներկայացնեն որպես աջակցություն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը»,- ընդգծեց Լևոն Զուրաբյանը:

«Ուրեմն ինչքա՞ն ողորմելի ու խեղճ վիճակում են հայտնվել, որ կառչում են նման բաներից ու ժողովրդին ուզում են ֆռռցնել: Աշոտյանի ու Շարմազանովի համար ուզում եմ հայտարարություն հնչեցնել, իրենց գետին վերադարձնելու համար: Սերժ Սարգսյանի քաղաքականությունը դա մի մարդու քաղաքականություն է, ով ընտրակեղծիքով զավթել է նախագահի պաշտոնը, ով այսօր գլխավորում է կոռուպցիոն բուրգը:  Շարմազանովն ու Աշոտյանը բռնաբարում են տրամաբանությունը»,-նշել է նա:




Լրահոս