
Իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը հարձակում է գործել Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող ցեմենտի գործարանի վրա, որը պատկանում է ֆրանսիական Lafarge SA ընկերությանը. տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները:
Իսլամիստների գրոհից ոչ ոք չի տուժել:
Զինված մարդիկ սկսել են բղավել «Ալլահ Աբգար» և անկանոն կրակ են բացել: Մտնելով ցեմենտի գործարանի տարածք՝ նրանք մի քանի մեքենա են առևանգել, այդ թվում՝ «Շտապ օգնության» ավտոմեքենան:
Ձեռնարկության աշխատակիցները տարհանվել են մինչև իսլամիստների հարձակումը, ասել է անանուն աղբյուրը: