
Գոլֆ խաղացող տղամարդը հինգշաբթի գիշերը կոկորդիլոսի զոհ է դարձել:
Դեպքը կատարվել է Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Կրյուգեր ազգային պարկում. տեղեկացնում է AP գործակալությունը:
Կոկորդիլոսը հարձակվել է 29-ամյա տղամարդու վրա այն պահին, երբ նա գոլֆի գնդակները փորձել է հանել ավազանից: Կենդանին բռնել է գոլֆիստին և քաշել ջրի տակ: Տեղի որսորդները 2 ժամ փնտրել են կոկորդիլոսին, այնուհետև՝ գտել նրան և սպանել: Հետագայում հայտնաբերվել է գոլֆիստի դին, ով այգու աշխատակիցներից մեկի որդին էր: