Կոկորդիլոսաբուծարան հիմնելու ծրագրի հետքերով. իրավիճակ է փոխվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է չստեղծվի։ Այն հնարավոր է հիմնվի ոչ թե Արարատի մարզում, այլ Վրաստանում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Արմոն» ընկերությունը կոկորդիլոսաբուծարան հիմնելու շուրջ այժմ բանակցությունների մեջ է վրացական կողմի հետ։

Ի դեպ, տեղեկացնենք, որ ծրագրի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են անցած տարվա վերջին, իսկ կոկորդիլոսի բուծարան հիմնելու ծրագիրը «Արմոն» ընկերությանն է, որըպետք է վարձակալության վերցներ 15 հա տարածք: Ընկերությունը նախատեսում է ներդրումների ծավալները հասցնել 12 մլն դոլարի:

Ծրագրի իրագործման արդյունքում հարկավոր է 600 աշխատատեղ, իսկ կոկորդիլոսների հետպետք է աշխատեն դրսից եկած մասնագետները: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Արմոն» ընկերության հիմնադիր Խաչիկ Սարգսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե որ փուլում են այժմ գտնվում կոկորդիլոսաբուծարանի ստեղծման աշխատանքները: Պարզվում է՝ գումարը կա։

«Ես ոչ մի խնդիր չունեմ, անգամ կարող եմ Ձեզ ցույց տալ բանկի կողմից հաստատված վարկի՝ 12 մլն դոլարի թուղթը։ Բայց ես խնդիր ունեմ սուտի բնապահպանների հետ։ Տեսեք, արագիլների կամ այլ խնդիրները թողած` միայն ընկել են Ամուլսարի հետեւից»,- վրդովվեց հիմնադիրը։ Ապա հայտարարեց, որ մյուս, բայց լուրջ խոչընդոտը ծրագրի իրականացման համար Շրջակա միջավայրի նախարարությունն է։

«Այդտեղ նախարարություն չկա. ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են նստած ու անընդհատ ինչ որ թղթեր են ուզում՝ խնդիրներ ստեղծելով ներդրողների համար: Հին օրենքները այնպիսին են որ պետք է մտնես բոլոր տեղերը, երևի մուծվելու համար Քաշքշուկներից ազատվելու կամ ներդրողների կյանքը թեթեւացնելու համար պետք է ներդրվեն ստանդարտներ,ուհետոթող գան, ստուգեն՝ ստանդարտի մեջ ես գործում, թե ոչ։ Ես 2 տարի կորցրեցի այդ քաշքշուկների, օրենքներիոչ կատարյալ լինելու պատճառով»,-ափսոսանքով նկատեց գործարարը։

Մեր զրուցակիցը չմոռացավ նաեւ օրինակ բերել. «Հիմա Հրազդան գետը փակ է, ջուրը չի գալիս ինձ մոտ, այլ իմ մոտ գալիս է Աերացիայից կեղտաջուր, բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում։ Ասում եմ՝ լավ, թույլատրեք` մաքրման կայաններ տեղադրեմ։ Ասում են՝ ոչ, քանի որ ծրագիր, նախագիծ նախ պետք է կազմեք, որը պետք է նաեւ հաստատվի։ Է, հետո՞… Ամեն ինչ հաստատում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում»,- հեգնեց Սարգսյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաշքշուկների պատճառով ընկերությունը պատրաստվում է ներդրումներ անել հարեւան Վրաստանում։ Բացի այս, նկատենք, որ հայաստանցի բնապահպանները, որոնք զբաղվում են կենդանական աշխարհի խնդիրներով, ընդհանրապես դեմ են, որ վայրի կենդանիները նման պայմաններում պահվեն, եւ նրանց օգտագործեն մթերք կամ կաշի ստանալու համար:

Այս խնդիրը եւս խոչընդոտում է ներդրողին։ «Հավանաբար տեղափոխենք Վրաստան։ Հիմա բանակցություններ ենք վարում վրացական կողմիհետ։ Համենայնդեպս, Վրաստանը նման խնդիրներ չի առաջացնի մեզ համար։ Հետո՝ չեն լինի բնապահպաններ, որոնք դեմ կարտահայտվեն։ Իսկ այստեղ ով ասես` նեղացած ելույթչիունենում՝ փակենք, ջարդենք, փշրենք։ Հիմա ես ի՞նչ երաշխիք ունեմ` այդ 12 մլն դոլարը բերեմ, ունույն բանն ինձ հետչեն անի, ինչպես«Լիդիան Արմենիա» ընկերության հետ։ Բա գիտեք հե՞շտ բան է 12 մլն դոլարի տակ մտնելը։ Փողի խնդիր չկա։ Տեսեք Ամուլսարի օրինակը։ Ո՞վ կտա ինձ երաշխիք։ Ռիսկային է։ Կառավարությունը 2 ձեռքով ողջունում է իմ ծրագիրը, ինձ հեշտությամբ հող է հատկացնում։ Իմ խնդիրը հիմնականում բնապահպանների, Շրջակա միջավայրի նախարարության հետ է։ Թողպետությունը երաշխիք տա, որ բնապահպանները չեն խանգարի ինձ, ես կմտնեմ 12 մլն դոլարի տակ։ Հենց վաղն էլ կսկսեմ«,- նկատեց Խաչիկ Սարգսյանը։

Պարզվում է`«Արմոն» ընկերությունը կոկորդիլոսաբուծարանի հիմնման աշխատանքների վերջին փուլին էր հասել, անգամ հողի հատկացման տենդերին է պատրաստվել մասնակցել, բայց հետո հրաժարվել է։ «Մի փոքր էլ ոտքս կախ գցեմ, կսպասեմ, տեսնեմ`ինչ դիրքորոշում կհայտնի կառավարությունը Ամուլսարի հարցում, հետո կորոշեմ՝ գնալ Վրաստան, թե ոչ»,- լրացրեց գործարարը։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս