
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին: Անգլիական ակումբը գերմանացի ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 50 միլիոն ֆունտ ստեռլինգ:
2015-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նախատեսում է տրանսֆերային ծախսերի համար հատկացնել 200 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նշենք, որ Մարիո Գյոտցեն «Բավարիա» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»-ից 2013-ին: