Մի քանի օր առաջ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներից մեկը իր անձնական օգտագործման ավտոմեքենայով արագ ընթացել է գյուղի տարածքում տեղադրված արագաչափի կողքով: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին տեղադրված արագաչափը լուանկարահանում-թարթումով արձանագրել է սահմանված արագության խախտումը:
Ըստ Նոյեմբերյանի տարածաշրջանում շրջանառվող զրույցների՝ ոգելից խմիչք օգտագործած բերդավանցին, տեսնելով արագաչափի լուսաթարթումը, կանգնեցրել է մեքենան եւ սկսել հանդիմանել արագաչափին, թե ինքը սարքին ինչ վատ բան է արել, որ այն լուսանկարել է իրեն: Այնուհետեւ բերդավանցին գնացել է իր տուն, գործարկել «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, վերադարձել եւ բեռնատարով «խորտակել» արագաչափով հենասյունը:
Համագյուղացիները լավ են ճանաչում արագաչափը տապալած համագյուղացուն: Բերդավանցիները նրան բնութագրում են որպես հավասարակշիռ անձնավորության: Վերջինիս արարքներն արձանագրվել են արագաչափի կողմից եւ նա պետք է պատասխատվություն կրի սահմանված արագությունը գերազանցելու եւ թանկ սարքավորումը վնասելու համար: Ահա թե ինչ օրի են հասցրել արագաչափերը գյուղացիներին: