
ԱՄՆ Ինդիանա նահանգից 79-ամյա թոշակառու Էդնա Սյու Փեյթը խաղատանը տանուլ է տվել թոռան ուսման վարձը՝ պարտվելով 97 հազար դոլար, որոնք ապօրինի է վերցրել:
Թոշակառուն միջոցներն ստանալու թույլտվություն ունեցել է, բայց դրանք տնօրինելու իրավունք` ոչ: Ներկայումս Փեյթի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ինդիանայում: Հնարավոր է, տատիկը ընդհանրապես չվերադառնա տուն` խուսափելով պատասխանատվությունից: