Մովսես գյուղում հրդեհների դեմ մեկ մարդ է պայքարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. մոսկվայաբնակ մովսեսցիների կողմից սահմանամերձ գյուղին նվիրվեց հրշեջ մեքենա: Սակայն 3 տարի այդ մեքենան գործարկող չկար: Այս տարվա ամռանը հայտարարվեց, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը Մովսեսի հրշեջ մեքենան աշխատեցնելու համար տրամադրել է 2 հաստիք:

Բերդի տարածաշրջանի Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ այդ հաստիքները հատկացվե՞լ են. «Ո՛չ, առայժմ մի հաստիք է տրվել, մյուսն էլ հետագայում է տրվելու»:

Ստացվում է, որ Մովսես գյուղում կամ հարակից տարածքներում, եթե հրդեհ լինի, այդ մի մեքենայով մեկ աշխատակիցը պետք է շտապ դեպքի վայր հասնի:




Լրահոս