Գողացել էր զարդերն ու գրավադրել բանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 9-ին, ժամը 20.40-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ զոքանչի` 1963 թ. ծնված Ռիմա Գ.-ի բնակարանից գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ս/թ մայիսի 25-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, բաց դռնից մուտք գործելով, Ռիմա Գ.-ի տան հյուրասենյակի զգեստապահարանից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս: Հունիսի 10-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների   ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 9.00-ի սահմաններում, հիշյալ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Սուրեն Ե.-ն և նույն օրը զարդերը որպես գրավ ներդրել է ՎՏԲ-Հայաստան բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղում: Կատարվում է նախաքննություն:
 




Լրահոս