
Թուրինի «Յուվենթուս»-ի ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Նշենք, որ նա երկար տարիներ է անցկացրել անգլիական ակումբի կազմում:
Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, մանչեսթերյան ակումբը Էվրային ձեռք բերելու նպատակով պատրաստվում է հունվարին տրանսֆերային առաջարկ կատարել «Յուվենթուսին»:
Նա Ա Սերիայում մինչ այժմ մասնակցել է ընդամենը 6 խաղի, դառնալով մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ: