
Իսպանիայի Լա Լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը ջախջախեց «Սելտա»-ին և իր անդընմեջ հաղթանակների շարքը հասցրեց 18-ի: Այդ հաղթանակից հետո մադրիդյան ակումբը կրկնեց կատալոնական «Բարսելոնա»-ի` 2005/06թթ մրցաշրջանում սահմանած ռեկորդը:
Նշենք, որ հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Քրիշտիանու Ռոնալդուն` Պրիմերայում հեթ-տրիկերի քանակը հասցնելով 23-ի ու գերազանցելով Տոլմո Սարայի ու Ալֆրեդո դի Ստեֆանոյի ռեկորդները: