Գողացել են Երկաթգծի կոճղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 9-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել  50-ամյա Հակոբ Գ.-ն եւ հաղորդում տվել, որ հունիսի 4-ից   9-ն ընկած ժամանակահատվածում, 58-ամյա  Նորիկ Հ.-ն երկաթգծի “Հրազդան” կայարանի տարածքից գողացել է երկաթգծի օգտագործված 6 փայտյա կոճղ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 9-ին, ժամը 17.00-ին, 50-ամյա  Հակոբ Գ.-ից հաղորդում է ստացվել, որ ս/թ մայիսի կեսից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Հայկ Գ.-ն երկաթգծի “Հրազդան” կայարանի տարածքից գողացել է երկաթգծի օգտագործված 10 փայտյա կոճղ: Երկու դեպքում էլ կատարվում է հետաքննություն:




Լրահոս