168 ժամ.Ինչո՞ւ վարչապետը հրավեր չի ուղարկել ՀԱԿ խմբակցությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավեր չի ուղարկել Հայ ազգային կոնգրեսի`ԱԺ խմբակցությանը` Կառավարության ծրագիրը քննարկելու համար, քանի որ ՀԱԿ-ը հայտարարել է, թե դեմ է քվեարկելու դրան: “Հայ ազգային կոնգրեսի Աժ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ երբ Կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի, ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու, ի սկզբանե փակուղի է տանում ծրագրի հնարավոր քննարկումը Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի կառավարության միջև”,- հայտնել են կառավարությունից: Այս պատճառաբանությունը հետաքրքիր է նրանով, որ ստացվում է` Աժ մյուս խմբակցություններին, այդ թվում` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու “Ժառանգության” ներկայացուցիչներին հրավեր ուղարկելուց առաջ կառավարությունից ճշտել են, որ նրանք “կողմ” են քվեարկելու կառավարության ծրագրին:




Լրահոս