Շղթայական ավտովթարներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Երևանի բնակիչ Մանուկ Բեգինյանը, վարելով “Պեժո 206” մակնիշի 19 ՏՕ 948 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոմայրուղու “Չայնիի” ոլորաններում, դեպի Երևան, ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի, գլխիվայր շրջվել և բախվել բետոնե արգելապատնեշներին:
Վթարից հետո նշված հատվածում տեղի է ունեցել ևս երկու ավտովթար: Նշված հատվածով երթևեկող հետաքրքրասեր վարորդները, ցանկանալով դիտել տեղի ունեցած ավտովթարը, իրենք են դարձել ավտովթարի պատճառ:
Այդպիսով ավտովթարի մեջ են հայտնվել միանգամից ևս 4 ավտոմեքենաներ՝ “Ֆոլկսվագեն Գոլֆ” մակնիշի 31 ՏՕ 020 համարանիշի, “Մերսեդես” մակնիշի 27 ՍՏ 555 համարանիշի, “Ֆոլկսվագեն Վենտո” մակնիշի 33 LT 988 համարանիշի և վերջապես՝ “Մերսեդես” մակնիշի 08 ՏԼ 883 համարանիշի ավտոմեքենաները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս