Մեկնարկել են Մաթեմատիկա առարկայի միասնական քննությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հանրապետությունում մեկնարկեցին “Մաթեմատիկա” առարկայի միասնական քննությունները: Քննությանը մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 8 հազար 957 դիմորդ: Երեւանում կձեւավորվի տասնչորս քննական կենտրոն: 2012-13 թթ. ուստարվա ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 16 հազար 845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում հայտագրված է 1260 դիմորդ: Երեւանում դիմորդներների թիվը 5981 է: Արագածոտնի մարզից 727 դիմորդ կա. այս մարզում ձևավորվել է 2 քննակենտրոն։ Արարատի մարզում դիմում-հայտ է ներկայացրել 1238 դիմորդ. այստեղ կգործի 3 քննական կենտրոն։Արմավիրում հայտ է ներկայացրել 1267 դիմորդ, Գեղարքունիքումև 1216, Լոռու մարզումև 1437, Կոտայքի մարզումև 1310, իսկ Շիրակի մարզումև 1540 դիմորդ: Նշված բոլոր մարզերում կգործի 3-ական քննակենտրոն։ Սյունիքի մարզում քննության դիմում-հայտ է ներկայացրել 937 դիմորդ: Այս մարզում կձևավորվի 3 քննակենտրոն՝ 2-ը Գորիսում, 1-ը՝ Կապանում։ Վայոց ձորից քննություն կհանձնի 408 դիմորդ 1 քննակենտրոնում։ Տավուշի մարզում 784 դիմորդ է դիմում-հայտ ներկայացրել




Լրահոս