
Կյանքի 55-րդ տարում մահացել է թարգմանիչ, խմբագիր, գրող Սամվել Մկրտչյանը։
Նա ծնվել է 1959 թվականին Թալինում։ Ավարտել է Գյումրու թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Վ․ Բրյուսովի անվան համալսարանը ։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, թարգմանել է բազմաթիվ գրքեր։
Armlur.am-ի խմբագրակազմը ցավակցում է Սամվելի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։