Դեկտեմբերի 8-ը Ջոն Լենոնի մահվան օրն է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1980թ. դեկտեմբերի 8-ին է մահացել բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը՝ Ջոն Լենոնը: 1970 թվականին խմբի կազմալուծումից հետո շարունակել է ստեղծագործել։

Սպանվել է Նյու Յորքում, 1980 դեկտեմբերի 8-ին, երբ երաժիշտը կնոջ՝ Յոկո Օնոյի հետ պատրաստվում էր մտնել Նյու Յորքի իրենց բնակարան։ Այնուհանդերձ, մինչ օրս Լենոնը շարունակում է մնալ մեր ժամանակների խորհրդանիշերից մեկը։

Լենոնի կատարած, հեղինակած կամ համահեղինակած երգերը ամերիկյան երգերի լավագույն հարյուրյակում 27 անգամ զբաղեցրել են 1-ին տեղը։ Ըստ Բի-բի-սի-ի՝ 2002 թվականին անցկացրած հարցման՝ Լենոնը 100 մեծագույն բրիտանացիների շարքում 8-րդն է:




Լրահոս