Այսօր Ջոն Լենոնի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, բանաստեղծ, երգահան, նկարիչ, գրող Ջոն Լենոնի մահվան օրն է: Նա հանդիսանում է «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը, 20-րդ դարի հանրաճանաչ երաժիշտ։ 1970 թվականին խմբի կազմալուծումից հետո շարունակել է ստեղծագործել։

Բացի իր երաժշտական գործունեությունից, Լենոնը հայտնի էր նաև որպես քաղաքական ակտիվիստ։ Իր հայացքները նա արտահայտում էր ինչպես երգերում, այնպես էլ և հրապարակային ելույթներում։ Հանրահայտ «Imagine» երգում արտահայտված են Լենոնի մտքերը այն մասին, թե ինչպես պետք է կազմավորված լինի երկիրը։ Լենոնը քարոզում էր հավասարության և մարդկանց եղբայրության, խաղաղության, ազատության գաղափարները։ Դա նրան դարձրեց հիպիների կուռքը և 1960-1970-ական թվականների ամենաազդեցիկ հասարակական գործիչներից մեկը։

2002 թվականին Բի-Բի-Սի (BBC) մեդիակորպորացիան հարցում է անցկացնում, պարզելու բոլոր ժամանակների 100 մեծագույն բրիտանացիներին։ Ջոն Լենոնը այդ ցուցակում զբաղեցնում է ութերորդ տեղը։ Նաև Լենոնը զբաղեցնում է միանգամից երկու հորիզոնական «Rolling Stone» ամսագրի վարկածով բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողների ցուցակում. 1՝ «The Beatles»-ի կազմում և անձնական 38։ Բրիտանական «Classic Rock» ամսագիրը Լենոնին ընդգրկում է բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարների ցուցակում։




Լրահոս