
«Լիվերպուլ»-ը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Անգլիական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ակումբը մտադիր է ձեռք բերել «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինին և նրա փոխարեն առաջարկել Մարիո Բալոտելիին:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Իգուաինի համար «Լիվերպուլ» -ը պատրաստ է առաջարկել 22 մլն ֆունտ` գումարած հենակետային Լուկաս Լեյվային։