Հայկական մատուռը` Շվեդիայի պատմական շինությունների շարքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայկական մատուռը, որը գտնվում է Օվերյարվայի բակում, Ստոկհոլմի 192-րդ պատմական շինությունն է: Այն օգտագործվել է որպես ջերմոց, մատուռ, հայկական մատուռ, նկարչական ստուդիա: Ոչ ոք հաստատ չգիտի` ով է կառուցել այդ մատուռը: Ենթադրվում է, որ դա կարող է լինել հայազգի Օհան Դեմիրճյանը` դիվանագետ, ով մեծ ավանդ ունի Ստոկհոլմի մշակութային կյանքում: Նա Շվեդիա է ժամանել 1860-ին` Եգիպտոսի միապետի կողմից Կառլ 15-րդ թագավորին մի քանի Բարբարի ցեղատեսակի ձիեր նվիրելու համար: Օվերյարվան տրամադրել են Դեմիրճյանին որպես ամառային հանգստավայր, որտեղ նա ճոխ երեկույթներ էր կազմակերպում:  Շվեդիայում Հայկական միությունը ողջունել է պատմական շինություն ճանաչելու լուրը:  “Մենք հույս ունենք, որ շվեդական մշակութային ժառանգությունում մատուռը կմնա խորհրդանշական եւ մշտապես հետաքրքրություն առաջացնող շինություն”,-նշել է Շվեդիայում Հայկական միությունը:




Լրահոս