
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ռևանշ մենամարտ կանցկացնի և կփորձի պաշտպանել չեմպիոնական գոտին՝ Փոլ Սմիթի հետ մենամարտում:
Մենամարտի օրը դեռ ստույգ հայտնի չէ, սակայն երկու ամսաթիվ է նշվում՝ փետրվարի 14 կամ 21: Այս մասին տեղեկացնում է Boxingscene-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Աբրահամը 12 ռաունդի արդյունքում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Սմիթին: