Թմրանյութ`տղամարդու գուլպայի միջից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, հունիսի 11-ին, ժամը 20.45-ին, Երկաթգծի տարածքից բերման են ենթարկել Սարդարապատ գյուղի նախկինում դատված 36-ամյա մի բնակչի:
Նրա խուզարկությամբ գուլպայի միջից հայտնաբերվել և առգրավվել է 6 մլ տարողությամբ ներարկիչ` բաց դեղնավուն հեղուկովով: Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ հիշյալ նյութը թմրամիջոց է, որը պատրաստել է ,Կոդետերպե տեսակի դեղահաբերի, կերակրի սոդայի, բենզինի, լիմոնի աղի, յոդի և ջրի խառնուրդից` ներարկման եղանակով իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:




Լրահոս