Օսկանյանի պատասխանը ԱԱԾ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել` պատասխանելով Ազգային անվտանգության ծառայությանը:
“Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որով փորձ է արվում ցույց տալ, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր չէ:
Կրկնում եմ՝ դա միանշանակ քաղաքական պատվեր է եւ ուզում եմ ասել հետեւյալը՝ “փողերի լվացում – Օսկանյան -Հանթսման” բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել:
Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումը ինձ եւ Սիվիլիթասին նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ եւ բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որեւէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, “Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը Ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ եւ իր կանոնադրական նպատակների իրականացման համար”:
Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի”,- ասված է հայտարարության մեջ:
 




Լրահոս