Ռուսական ռմբակոծիչները հայտնվել են Լատվիայի օդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լատվիական սահմանից ոչ հեռու ռուսական ռազմական ինքնաթիռներ են հայտնաբերվել: Այդ մասին հաղորդվել է այդ երկրի Ազգային զինուժի թվիթերյան էջում:
Սկզբում հաղորդվել է, որ դրանք Ту-95 և Ту-22 չորս ռմբակոծիչներ են: Դրանց դեմ օդ են բարձրացվել նատոյական F-16 կործանիչներ:

Ավելի ուշ հաղորդվել է երեք Ту-134 և մեկ Ан-72 օդանավերի մասին:

Դեկտեմբրի 6-ին լատվիական բանակը հայտարարել էր երկրի ծովային սահմանի մոտ՝ Բալթիկ ծովում, Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավի հայտնվելու մասին:
Էստոնիայի Գլխավոր շտաբը հայտնել է, որ շաբաթ օրը Բալթիկ ծովի վրա մեծ թվով ռուսական օդանավերի թռիչք է գրանցվել: Մերձբալթյան օդաչուները, ի թիվս այլոց, նկատել են նաև ռազմավարական ռմբակոծիչներ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:




Լրահոս