Մահացու վրաերթ. վարորդը դիմել է փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 11-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ   “Աբովյան”  բժշկական կենտրոն է տեղափոխվել 1985 թ. ծնված Դավիթ Առաքելյանի դիակը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արգել-Նոր Գեղի ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Դ. Առաքելյանին  և դեպքի վայրից դիմել փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս