32-ամյա իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանագրի կնքմանը: Նա անգլիական ակումբի հետ քննարկում է անձնական պայմանագրի պայմանները:
Հիշեցնենք, որ Վալդեսը նախկինի պես վերականգնվում է ծնկի վնասվածքից, որը ստացել էր ազատ կարգավիճակ ունենալու ժամանակ: 32-ամյա դարպասապահն իր ամբողջ կարիերան անցկացրել է իսպանական «Բարսելոնա»-ում (2002-2014) և թիմում անցկացրել 534 հանդիպում, բաց թողնել 431 գնդակ:
Անգլիական ակումբն իսպանական զույգ կարող է կազմել ակումբի 24-ամյա դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ: