Բարսելոնում տղամարդը ցատկել է առյուծների վանդակի մեջ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացին մազապուրծ է եղել մահից՝ Բարսելոնի կենդանաբանական այգում ցատկելով առյուծների վանդակի մեջ: Ապշահար եղած այցելուների աչքի առջև 45-ամյա տղամարդը ցատկել է պատնեշի վրայով և հայտնվել երեք առյուծների վանդակում: Կենդանիներն անմիջապես հարձակվել են անկոչ հյուրի վրա՝ քարշ տալով նրան դեպի ծառայողական թունել:

Սուր տպավորությունների սիրահարին մահից փրկել են կենդանաբանական այգու աշխատակիցները, ովքեր, լսելով այցելուների ճիչերը, վազքով մոտեցել են վանդակին: Տղամարդում գիշատիչների ճիրաններից փրկելու նպատակով, աշխատակիցները ստիպված են եղել կենդանիների վրա ջրի ուժեղ շիթ ուղղել: Որոշ ժամանակ անց առյուծները նահանջել են, իսկ տղամարդուն դուրս են հանել և տեղափոխել հիվանդանոց:

Բժիշկները տղամարդու մոտ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերել: Այժմ նա գտնվում է ստաբիլ ծանր վիճակում. տեղեկացնում է Daily Mail-ը:




Լրահոս