Ուրցաձորում առյուծը մարդ է հոշոտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպան Սիլվա Ադամյանը սոցցանցի իր էջում ահազանգել է, որ Ուրցաձորում առյուծը մարդ է հոշոտել: «Սարսափելի լուր ստացանք այսօր Ուրցաձորի առյուծների կացարանից: Պարզվում է՝ կենդանիները մարդ են հոշոտել: Մեր բազմաթիվ պահանջներին՝ ժամանակ առ ժամանակ թարմացնել նյութերը՝ կապված առյուծների Ուրցաձորի կացարանի հետ, անուշադրության արժանացան:

FPWC կազմակերպությունը պարտավոր էր դա անելու, քանի որ միջազգային, պետական մակարդակով ստանձնել էր կենդանիների տեղափոխությունը եւ խնամքը՝ ստանալով դրա համար համապատասխան միջոցներ շատ ճանաչված միջազգային կենդանապաշտպան կազմակերպությունների կողմից»,- գրել է նա:




Լրահոս