Վաղը Գյումրիում կկայանա Սամվել Մկրտչյանի հուղարկավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունենում գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հոգեհանգիստը, իսկ նրա հուղարկավորությունը կկայանա վաղը Գյումրիում:

Հիշեցնենք, որ Սամվել Մկրտչյանը մահացել է երեկ՝ դեկտեմբերի 7-ին, կյանքի 55-րդ տարում հիվանդության պատճառով:

Նա ծնվել է 1959 թվականին Թալինում։

Ավարտել է Գյումրու թիվ 20 միջնակարգ դպրոցը, Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, թարգմանել է բազմաթիվ գրքեր։ Նրա թարգմանական գործունեության պսակը Ջեյմս Ջոյսի Ուլիսիսի թարգմանությունն ու հրատարակումն էր՝ հայերենով:




Լրահոս