ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճիշտ ա, արտագաղթը վատ բան է, բայց էս պիկը չի»:

Մանվել Բադեյան yerkir.am

Ըստ Մանվել Բադեյանի՝ արտագաղթը պիկին հասած կհամարվի, երբ «Զվարթնոց» օդանավակայանն ինքնակամ հոսանքազրկվի ու դադարեցնի գործունեությունը: Քանի դեռ Երեւանից հեռացողներ կան, պատրաստվողների թիվն էլ քիչ չէ, արտագաղթն ընդամենն անցանկալի երեւույթ պետք է համարել ու առիթի դեպքում խոսել դրա վատ կողմերի մասին: Բայց քանի դեռ իշխանության ներկայացուցիչները ոչ թե արտագաղթը կանխելու, այլ դրա վատ կողմերի մասին են միայն խոսում, պիկն ավելի արագ է մոտենալու: Դե իհարկե, եթե պատգամավորն ընտրվում է մի տարածքից, որտեղ մի ամսով վարձով էր ապրում, իրավունք ունի ցանկացած անիմաստ դատողություն անելու:




Լրահոս