ՈՐՈՇԵԼ ԵՆ ԽՆԱՅԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականով մարզի արտակարգ իրավիճակների վարչությունում որոշակի փոփոխություններ են իրականացվելու: Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատը կաշխատի առաջին ջոկատի հետ միասին՝ Ջիվանի 64 հասցեում տեղակայված կառույցում: Տեղափոխման պատճառը, ըստ փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանի, այն է, որ նախկին կառույցը վարձակալության հիմքերով էր, եւ ըստ պայմանագրով նախատեսված կետի՝ պետք է ազատեին սահմանված ժամկետում: Նրա հավաստմամբ, տեղափոխումը աշխատանքի որակի եւ հրատապության վրա չի ազդի: Նախնական տեղեկություններով՝ կառույցների միավորումից կադրային կրճատումներ չեն լինի: Ավելին, շուտով կազմավորվելու է երրորդ ջոկատը, եւ դա ենթադրում է, որ նոր կադրեր պետք կլինեն կառույցին: «Վերջերս մեզ մոտ էր մեր նախարարը՝ Արմեն Երիցյանը: Նա հաճախեց բոլոր ջոկատները, տեսավ՝ ինչն ինչոց է, տվեց կոնկրետ հանձնարարականներ: Քանի որ վարձակալած տարածքում էինք, տարեկան ահագին գումարներ էինք տալիս: Լավ կլինի՝ մենք այդ գումարները հավաքենք եւ նոր բաժնի ստեղծման ուղղությամբ ծախսենք»,-նշեց Մարատ Սարիբեկյանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս