Երկիր. Վերևներում փոխվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երկիր”-ի տեղեկություններով` որոշ մարզպետների պաշտոնանկ անելու մասին մտադրությունը ,վերևներումե փոխվել է:
Թերթի աղբյուրները պնդում են, որ ՀՀԿ-ական բոլոր մարզպետները շարունակելու են պաշտոնավարել. հանրապետության նախագահը երկար մտածելուց, ծանրութեթև անելուց և որոշ խորհուրդներ լսելուց հետո որոշել է նախագահական ընտրություններին գնալ մարզպետների նույն կազմով: Ինչպես ասում են` փորձած թանն անփորձ մածնից լավ է: Հիմա արդեն ՀՀԿ-ական մարզպետները կարող են հանգիստ շունչ քաշել, բայց նրանք միաժամանակ հասկանում են, որ նախագահական ընտրությունները ճակատագրական են լինելու շատերի համար: Խորհրդարանական ընտրությունները ձախողած հանրապետական մարզպետներին տրվել է երկրորդ հնարավորությունը, որը կորցնելու իրավունք, սակայն, նրանք այլևս չունեն:
Հստակեցվել են նաև ԲՀԿ-ական երկու մարզպետներին փոխարինողների անունները: Ըստ թերթի աղբյուրների` Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, իսկ Վայոց ձորի մարզպետ` Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը:




Լրահոս