Արարատի մարզում ԲՄՎ-ն գլխիվայր շրջվելով` հայտնվել է դաշտում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից  armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ժամը 21:30-ի սահմաններում ԲՄՎ մակնիշի 07 ՍԼ 722 համարանիշի մեքենայի վարորդը Ղուկասավան գյուղի վերջնամասում` Գետափնյա գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, այնուհետև հարվածել երկաթե սյանը և մոտ 20 մետր գլորվելով գլխիվայր, շրջվել դաշտի մեջ:Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարի վայրից մարմնական վնասվածքներով Երևանի թիվ 6 բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը և մեկ ուղևոր: 
 Լուսանկարներ՝ Գագիկ Շաշյանի




Լրահոս