ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Հերացու փողոցում

Օրերս Արթուր Բաղդասարյանն ընտրվել է ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահ: Բայց, ինչպես տեսնում եք, Ակադեմիայի շենքը, մեղմ ասած, անհուսալի եւ անմխիթար վիճակում է գտնվում: Թե ինչ կլինի շենքի ճակատագիրը, դժվար է պատկերացնել: Թերեւս կարժանանա ՕԵԿ նախկին պատգամավոր Խաչիկ Հարությունյանի ճակատագրին, ում նշանակեցին ռեկտոր, սակայն վերջինս կարճ ժամանակ անց լքեց թե՛ ռեկտորի պաշտոնը, թե՛ ՕԵԿ շարքերը: Փոխարենը շահեց ոմն Դոխոլյան` ստանալով պատգամավորական մանդատ:

 

 

 
ՀԱՐՑ. Ես համատեղությամբ աշխատում եմ երկու տեղ: Խնդում եմ ասեք, ո՞ր աշխատավայրից կարող եմ ստանալ ժամանակավոր անաշխատունակության նպաստ:

Լիաննա Մկրտչյան (32 տարեկան, մանկաբարձուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հնչեցրած հարցի պատասխանը սահմանված է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում եւ ՀՀ կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն որոշման հավելված 2-ի 18-րդ կետում, ըստ որոնց` համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության նպաստը, ինչպես նաեւ ստորագրությամբ հաստատում է (կնիքի առկայության դեպքում` կնքում է) աշխատողի ներկայացրած, սակայն դեռեւս չլրացված, անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, ինչը հիմք է հանդիսանում վարձու աշխատողի համատեղության աշխատավայրի գործատուի կողմից նպաստի նշանակման համար: Այսինքն, եթե անձն աշխատում է նաեւ համատեղությամբ, ապա երկու տեղից էլ ստանում է անաշխատունակության նպաստը:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում ներկայացված տեղեկատվությունից պարզ է դառնում, որ Լ. Մկրտչյանը հանգիստ կարող է դիմել իր երկու աշխատավայրի գործատուներին եւ ստանալ իր ժամանակավոր անաշխատունակության նպաստները միաժամանակ:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթին մասնակցելու համար: Ինչ է կոնկրետ պետք դրա համար:

Լիա Մխիթարյան (29 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանմանը ներկայացնում են՝
ա) դիմում հասցեագրված մրցութային հանձնաժողովի նախագահին, որի մեջ պետք է նշվի ընտրած մասնագիտությունը,
բ) դիմում-հարցաթերթիկ (ըստ ներկայացված ձեւի),
գ) կրթության վկայականի եւ ներդիրի պատճենը նոտարական վավերացմամբ, իսկ կրթաթոշակ հատկացնող երկրի պահանջի դեպքում նաեւ ավարտական դասարաններում կամ կուրսում սովորողները առաջադիմության թերթիկ կամ ակադեմիական տեղեկանք թարգմանությունը նոտարական վավերացմամբ,
դ) արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,
ե) 3×4սմ չափսի լուսանկար (ըստ պահանջվող քանակի),
զ) անձնագրի պատճենը
է) ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները ներկայացնում են նաեւ մասնագիտական ռե?ֆերատ պահանջվող լեզվով, անհրաժեշտության դեպքում համառոտագրություն հայերեն լեզվով,
ը) այլ փաստաթղթեր, եթե դրանք պահանջվում են կրթաթոշակ տրամադրող երկրի կողմից,
թ) դիմորդը կարող է իր ցանկությամբ լրացուցիչ փաստաթղթեր կցել անձնական գործին:
Դիմորդները նշված փաստաթղթերը ներկայացնում են անձամբ:
Բացառիկ դեպքում (հիվանդության,հանրապետությունից բացակայելու եւ այլն) դիմորդը կարող է ներկայացնել փաստաթղթեր ներկայացուցչի միջոցով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ բուհերի ուսանողների 52,6%-ը երեւանաբնակ ուսանողներն են, 47,4%-ը՝ ոչ երեւանաբնակ, որոնցից ոչ երեւանաբնակ ուսանողների 67,1%-ը մարզային քաղաքների բնակիչներ են, իսկ մնացած 32,9%-ը՝ գյուղերի:

 

 

 
ՀԱՐՑ. Ես մտադիր եմ իմ սեփական հողի վրա փոքրիկ կառուցապատում սկսել: Հետաքրքիր է իմանալ, թե կառուցապատողն ընդհանրապես ի՞նչ իրավունքներ ունի, ի՞նչ է թույլատրվում նրան:

Դավիթ Մելիքյան (50 տարեկան, առեւտրական)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կառուցապատողն ունի հետեւյալ իրավունքները՝
ա) հաuտատված քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերին համապատաuխան ընտրել քաղաքաշինական գործունեության oբյեկտները, որոշել ներդրումների չափերը, պայմանագրային հիմունքներով ներգրավել oբյեկտի քաղաքաշինական փաuտաթղթեր մշակողներին եւ շինարարություն իրականացնողներին.
բ) քաղաքաշինական փաuտաթղթերում կատարել փոփոխություններ` ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների, հեղինակային իրավունքի նորմերը պահպանելու պայմանով` այնպիuի աշխատանքներ իրականացնելու համար, որոնք, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 23-րդ հոդվածի համաձայն, չեն պահանջում շինարարության թույլտվություն.
գ) իրենց իրավունքները uահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց.
դ) դատական կարգով գանգատարկել քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները uահմանափակող գործողությունները («Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդված):

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ նշված են կառուցապատողի իրավունքներն ու կարգը: Եվ ցանկալի է, որ յուրաքանչյուր կառուցապատող հարգի գործող օրենսդրությունը եւ ապօրինի շինություններով չաղճատի բնակավայրի ճարտարապետական տեսքը:




Լրահոս