
5 քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերն իրենից անկախ դարձել է ամերիկացի դերասանուհի և պարուհի Ստեֆանի Մոզլիի սպանության վկան: Այդ մասին հաղորդում է TMZ-ը:
Իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ դերասանուհին սպանվել է ռեփեր Էրլ Հեյեսի կողմից, ով դրանից հետո ինքնասպան է եղել:
Մինչև ամուսնական վեճը ռեփերը զանգահարել է իր ընկեր Մեյվեզերին և բողոքել, որ Մոզլին նրան դավաճանել է: