Ցանկանում եմ ավարտել կարիերաս աշխարհի չեմպիոնի կոչումով. Պակյաո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտիկ Մեննի Պակյաոն հայտարարել է, որ իր գլխավոր նպատակը կրկին մնում է Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերի հետ սպասվելիք մենամարտը:

«Ինչպես ես ավելի վաղ ասել եմ՝ բռնցքամարտն իմ կիրքն է: Ես հայտնաբերել եմ, որ իմ սերը բռնցքամարտի հանդեպ գնալով ավելանում է: Մինչ այդ ամենն ուժեղ է մնում, ես ցանկանում եմ շարունակել իմ բռնցքամարտիկի կարիերան: Երբ անցնեմ թոշակի, կցանկանամ, որ դա իմ կանոններով լինի: Չեմ ցանկանում հետագայում զղջալ այն պատճառով, որ դեռևս պատրաստ չլինելով՝ հեռացել եմ ասպարեզից:

Իմ նպատակն է ավարտել կարիերաս աշխարհի չեմպիոնի կոչումով և հաղթել մնացած բոլոր մարտերը: Ես դեռևս չեմ որոշել, թե երբ կանցնեմ թոշակի», – նշել է նա:




Լրահոս