ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արտառոց դեպք է բացահայտվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Բնակչուհի 49-ամյա Հասմիկ Սարգսյանը 2008թ. նախնական համաձայնություն է ձեռք բերել իր դստեր՝ Դունյայի, ՌԴ-ում բնակվող իր ազգականների` 28-ամյա Վարդանի եւ 27-ամյա Վահանի, բարեկամուհիներ Աննայի, Քրիստինայի եւ Արուսյակի հետ, որպեսզի համացանցով մարդկանցից գումարներ «պոկեն»: Վերջիններիս հաջողվել է ինտերնետի միջոցով կեղծ անուններով կապվել Շվեդիայում, Նիդերլանդներում,  Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող քաղաքացիների հետ, նրանց ներկայանալ որպես ապագա հարսնացու կամ փեսացու: Ընթացքում չարաշահելով նրանց վստահությունը՝ ամուսնանալու համար արտասահման այցելելու պատրվակով գյումրեցիների հաշվեհամարներին տարբեր մարդիկ գումար են փոխանցել: Արդյունքում՝ 2008-2009թթ. ընթացքում խումբը 50 հազար ԱՄՆ դոլար է շորթել մարդկանցից:




Լրահոս