ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ զարմացած է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարություններից:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված կոնֆերանսի ընթացքում Կարեն Ադրեասյանը նշել էր, որ վերջին տարիներին Հայաստանում ներդրումային միջավայրը լավացել է և ներդրումները պակասել են:
«Օմբուդսմենը շատ տարօրինակ բան հայտարարեց այսօր: Ինչպես կարող է այդպես լինել: Նա ասում է, որ ներդրումային միջավայրը լավացել է և ներդրումներն էլ պակասել են: Առնվազն տարօրինակ է նման բան հայտարարելը: Լավացնելու դեպքում պակասո՞ւմ է: Երևի վատացնե՞նք, որ լավանա»,- նշեց Արսենյանը` հավելելով.«Ինչևէ, օմբուդսմենի գնահատականն օմբուդսմենինն է»:
«Ես մի քանի օր առաջ հայտարարել եմ, որ Հայաստանում գործում է խարդախների խումբ, որոնք իրակացնում են խարդախություններ և մեր ժողովրդին կողոպտում են և իրանք ունեն համապատասխան լիազորություններ: Հայաստանը մնում է մի երկիր, որտեղ դժվար է հանրային բարիք ստեղծելը: Հանրային բարիք ստեղծելու համար մեկ խնդիրը մտածողության խնդիրն է »,- եզրափակեց պատգամավորը: