ՏՈՒԳԱՆՎԵՑԻՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՓՈՐՁԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Մաշտոցի պուրակի կրպակների հարցը վաղուց լուծված է, Սերժ Սարգսյանը հրահանգել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի նա ապամոնտաժի կրպակները, այնուամենայնիվ, մի խումբ քաղաքացիներ, որոնք պայքարում էին ապօրինի կրպակների դեմ, երեկ ՀՀ վարչական դատարանի կողմից կրպակների ապամոնտաժման փորձի համար տուգանվել են 53.000 դրամով:
Իհարկե, միայն ՀՀ «անկախ դատարան»-ի դատավոր Աղասի Դարբինյանը կարող էր պաշտոնապես ապամոնտաժման փուլում գտնվող կրպակների ապամոնտաժման փորձի համար վճիռ կայացնել` ընդդեմ «ապամոնտաժող խմբի» անդամ Մանվել Սարգսյանի, Կարեն Շիկոնյանի: Ավելին, դատարանը վճռել է որպես տույժ գանձել 50.000 դրամ ՀՀ ոստիկանության օգտին, իսկ 3000-ը` Հայաստանի Հանրապետության:
Նույնպիսի  որոշում է կայացրել նաեւ դատավոր Արծրուն Միրզոյանը ապամոնտաժող Կարո Եղնուկյանի նկատմամբ:
Երեկ վարչական դատարանում էին ապամոնտաժող խմբի մյուս անդամները՝ Անդրեաս Ղուկասյանը, Տիգրան Խզմալյանը, Հարություն Մեսրոպյանը եւ բնապահպան ակտիվիստները, որոնք կայացված վճիռներն ընդունեցին ծափողջույններով:
Հիշեցնենք, որ բնապահպան ակտիվիստները Մաշտոցի պուրակում 90 օր պայքարում էին տեղադրված կրպակների դեմ, որոնց հարցը, ի վերջո, լուծեց Սերժ Սարգսյանը:

Ա. ՇԱԲՈՅԱՆ




Լրահոս