Կալինինգրադի բնակելի տներից մեկի բակում կենդանիների պաշտպանները ձմեռնամուտին «բազմաբնակարանային» տնակներ են կառուցել անտուն կատուների համար: Ձեռքով պատրաստված «տնակները» շատ նման են մարդկային բնակատեղիներին:
Ինչպես տեղեկացնում է տեղական Клопс.рu կայքը, մեկ նման տնակում կարող է մի քանի կատու բնակվել: Այնտեղ տեղ կա նաև կերակրամաններ տեղադրելու համար:
Պարբերականը նշում է, որ տեղի բնակիչներից ոչ բոլորին է դուր եկել նման «հարևանությունը», սակայն կենդանիների պաշտպանները հույս ունեն, որ տնակները ոչ ոք չի քանդի, և կենդանիները կձմեռեն համեմատաբար տաք պայմաններում: