ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Կալինինգրադում «Իսկանդեր»-ների տեղակայումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը՝ Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր» հրթիռազենիթային համակարգեր տեղակայելով, հետևում է իր սովորական վարքագծին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այժմ ես տեսնում եմ, որ նրանք Կալինինգրադում  «Իսկանդեր»-ներ են տեղակայում: Այդ ամենը համապատասխանում է պահվածքին, որը մենք տեսնում ենք արդեն երկար տարիներ»,-հայտարարել է Ստոլտենբերգը գերմանական Փասաու քաղաքում համաժողովի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն «Իսկանդեր»-ների տեղակայման շուրջ ստեղծված իրավիճակը:




Լրահոս