Երկիր. Ալիկ Սարգսյանի գործերը այնքան էլ լավ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի խորհրդական, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի գործերը, կարծես, այնքան էլ լավ չեն: “Երկիր”-ի տեղեկություններով` վերջին շրջանում նա բավականին մեկուսացվել է, իսկ ավելի հստակ` նրան մեկուսացրել են: Թերթի աղբյուրները պնդում են, որ նախկին ոստիկանապետի գործերը լավ չեն հարազատ Արարատում, հատկապես մարզկենտրոն` Արտաշատում. նրա երբեմնի լավագույն ընկերները և մտերիմները խուսափում են նրա հետ շփվելուց: Ոմանց համար Սարգսյանի հետ այլևս կապ չպահպանելը ավելորդ գլխացավանքից ու ,Ալիկի մտերիմե պիտակից ազատվելու միջոց է: Ի դեպ, Արտաշատի որոշ շրջանակներում կրկին խոսակցություններ են հասունացել թե Ալիկ Սարգսյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: Բայց ՀՀԿ-ում էլ վստահ են, որ նա կշարունակի մնալ նախագահի խորհրդական մինչև նախագահական ընտրությունները, իսկ հետո կգնա` շատերի հետ միասին:




Լրահոս