Արարատի մարզում հայրը անզգուշաբար մահացու վրաերթի է ենթարկել որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հունիսի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22-ի սահմաններում Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ 52-ամյա Սամվել Այվազյանը, վարելով “ՎԱԶ 2121” մակնիշի 26 ՏԼ 724 համարանիշի ավտոմեքենան Լուսառատ-Եղեգնավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա Տիգրան Այվազյանին: Վերջինս տեղում մահացել է: Գյուղացիները ֆոտոլրագրողին պատմել են, որ վրաերթի ենթարկվածը Տ. Այվազյանը Ս. Այվազյանի որդին էր, և նրանք զբաղվում էին հողագործությամբ: Որդին երեկոյան ավտոմեքենայով գնացել է դաշտ և այն թողել հոր մոտ, որպեսզի հայրը տուն վերադառնա մեքենայով, իսկ ինքը հորից վերցնելով հեծանիվը, որով հայրը գնացել էր դաշտ, վերադառնալիս է եղել տուն և արդեն նշված հատվածում տեղի է ունեցել մահացու վրաերթը: Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս